суббота, 2 июня 2012 г.

Մեկ կադր հայոց բանակից` «Մեկ կադր» փառատոնում



«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության պատրաստած՝ «Հայրենի՛ք, պաշտպանիր պաշտպանիդ» տեսահոլովակը «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնին ներկայացավ որպես արտամրցույթային ֆիլմ:
Ինչպես նշում է Նորարար Փորձագիտական Արվեստի Կենտրոնի (ՆՓԱԿ) գեղարվեստական խորհրդի ղեկավար, «Մեկ կադր» միջազգային փառատոնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարէն. «Ամեն տարի փառատոնն ունենում է թեմատիկ ֆիլմեր, որոնք մեծ մասշտաբով ներկայացվում են փառատոնի շրջանակում: Մեր համար անգնահատելի էր, որպես քաղաքացիական ներգրավվածության օրինակ, «Խաղաղության երկխոսության» պատրաստած «Հայրենի՛ք, պաշտպանիր պաշտպանիդ» ֆիլմի ներկայացվածությունը փառատոնում: Հենց սկզբից ցանկանում էինք բարձրաձայնել բանակում առկա հիմնախնդիրները եւ, իմ կարծիքով, այս ֆիլմի շնորհիվ դա լավ ստացվեց՝ դառնալով փառատոնի խորհրդանիշներից մեկը»:

2003 թվականին հիմնադրված «Մեկ կադր» փառատոնը բաց ստեղծագործական հարթակ է թե՛ կինոսիրողների, թե՛ պրոֆեսիոնալ հեղինակների համար: Փառատոնն այս տարի տեղի ունեցավ մայիսի 23-31-ը ՆՓԱԿ-ում: Այս տարվա ծրագրում ներկայացված էր ավելի քան 300 ֆիլմ, որոնք հանդես եկան «Մէկ կադր-մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր» եւ «Կինո առանց սահմանի» անվանակարգերում:
«Կինո առանց սահմանի» անվանակարգում «ԽԵ»-ն ներկայացրեց «Պարադիգմ» տեսանյութը, որն այսօրվա իրականությունում առկա գենդերային խնդիրների մասին է:


Բացի այդ, «Խաղաղության երկխոսության» աշխատակիցներ Արմեն Պապյանն ու Լուսինե Պողոսյանը, փառատոնին ներկայացրեցին իրենց սեփական նախագիծը՝ «Ընտրաշուկա» խորհագիրը կրող մեկ րոպեանոց ֆիլմ, որն անրադառնում է ընտրությունների ժամանակ ձայների վաճառքի հիմնախնդիրին:



Լու Պողոսյան
 "Save our soldiers"
"Paradigm"
"Elec toral bazaar"

пятница, 18 мая 2012 г.

ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԵԽԱՆԵՐ

«Խաղաղության երկխոսություն» հկ-ի գերմանացի կամավոր Ուլրիխ Կլայնի՝ «Համազգեստով երեխաներ» հոդվածը բանակային համազգեստներ կրող փոքրիկ երեխաների սիմվոլիզմի վերաբերյալ բաց քննարկում ծավալելու մի փորձ է: Որպես պատմաբան, հեղինակը փորձել է վերլուծել նման երեւույթի պատճառ հանդիսացող քաղաքական եւ սոցիալական մթնոլորտի հասարակական ֆոնն ու նկատելի տենդենցները, ինչպես նաեւ նման զարգացումների հնարավոր արդյունքները:

Զրկվել եմ խոսելու կարողությունից… Ոչ միայն այն պատճառով, որ Վանաձորի բնաշխարհն ուղղակի հիանալի է, այլ նաեւ, որ պարզապես չեմ խոսում ո՛չ հայերեն, ո՛չ ռուսերեն: Իրոք, այստեղ հանդիպածս մարդկանցից շատերը մեծ դժվարությամբ են հաղորդակցվում ինձ հետ: Այս երկրում իմ փորձառությունները, մեծամասամբ, տեսողական եւ ոչ վերբալ բնույթ են կրում:

Նախքան Հայաստանում ստացած տպավորություններս կիսելը, պետք է շեշտեմ, որ օտարերկրացի լինելն իմ կարծիքն ավելի չեզոք կամ օբյեկտիվ չի դարձնում, չնայած, թերեւս, փոքր-ինչ օգնում է այդ հարցում: Յուրաքանչյուրն, ով խոսում կամ գրում է քաղաքական, սոցիալական խնդիրների վերաբերյալ, կրողն է իր սեփական արժեքների, ունի իր պատմական նախադրյալները՝ անմիջականորեն կապված այն հասարակության հետ, որում հասակ է առել: Խնդիրը կայանում է դրանք համեմատության մեջ դնելու, քննարկման համար՝ ավելի խորը ներկայացնելու մեջ: Ահա թե որն է այս հոդվածի խնդիրը:



Ուլրիխ Կլայնը Գերմանիայից է եկել Հայաստան, 2012 թվականի ապրիլին՝ վանաձորյան «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունում երեք ամիս պրակտիկա անցնելու համար: Ավարտել է «Ժամանակակից Եվրոպայի պատմություն, փիլիսոփայություն եւ քաղաքական պատմություն» բաժինը Գերմանիայում՝ Ռոստոկում: Ստացել է մագիստրոսի կոչում 2011 թվականին:

Առաջին շաբաթների ընթացքում այստեղ ստացած բազմաթիվ տպավորություններիս շարքում մի բան եւս գրավեց իմ` պատմաբանիս ուշադրությունը: Ապրիլի 27-ին պառլամենտական ընտրությունների քարոզարշավի ժամանակ փոքրիկ շքերթ տեղի ունեցավ հրապարակում: Երբ շքերթի մասնակիցները երթով շարժվում էին դեպի հրապարակ, կարողացա տեսնել նրանց դրոշները միայն: Հաջորդ օրն ինձ ցույց տվեցին շքերթի ընթացքում արված մի քանի նկար: Զարմացա. տեսնելով զինվորական համազգեստով երեխաների՝ նման մանրանկարի զինվորիկների: Երթով առաջ էին քայլում մեծահասակների հետ միասին: Ավելի ուշ՝ տեսա Հաղթանակի օրվան նվիրված շքերթից լուսանկարներ, որոնք արվել էին 2010 թվականին Վանաձորում: Դրանք, թերեւս, շատ ավելի տպավորիչ էին. զինվորական համազգեստով երեք փոքր երեխա պատիվ էին տալիս՝ ինչպես իսկական զինվորներ:



Այս նկարներն ինձ հիշեցրեցին գերմանացի երեխաների նմանատիպ նկարներն՝ արված Գերմանիայում, 1900-ական թվականներին: Հրապարակային միջոցառումների ժամանակ, նույնիսկ ընտանեկան նկարներում փոքր երեխաները ներկայանում էին զինվորական կամ նավատորմային համազգեստով: Նմանատիպ նկարներն այդ ժամանակների համար խորհդանիշի պես մի բան էին: Իրականում դրանք շատ օգնում են տվյալ ժամանակաշրջանի քաղաքական եւ սոցիալական մթնոլորտի կարեւոր միտումները բնորոշելու համար: Այս հոդվածն իրականում փորձում է բացահայտել, թե որ սոցիալական նախադրյալներն են «ստեղծում» այսպիսի նկարներ, եւ ինչի կարող են բերել այդ զարգացումները: Չնայած սա հարյուր տարի առաջվա Գերմանիայի քաղաքականության մասին պատմության դաս չի, սակայն, հույս ունեմ, կարող է լինել այն բանալին, որի շնորհիվ փոքր-ինչ ավելի պարզ կդառնա նման լուսանկարների անհրաժեշտությունը: Նմանատիպ նկարների վերաբերյալ իմ կողմնորոշումն ավելի հասկանալի դարձնելու համար, ներկայացնում եմ նմանատիպ նկարների զարգացման պատմությունը Գերմանիայում:



Հաղթանակի օրվան նվիրված շքերթ Վանաձորում, 2010թ.

1900 թվականին Գերմանիան բավականին երիտասարդ մի պետություն էր՝ կազմված մոտ երեսուն, շատ ավելի փոքր, պետություններից: Ամենամեծը Պրուսիան էր, որը հանդիսանում էր առաջնորդ տերություն: Այսպիսով, պրուսական վերնախավը՝ ինչպես նաեւ պրուսական թագավորը, ով թագադրվել էր որպես գերմանական կայսր, վերահսկում էր նոր պետության քաղաքական հարաբերությունները: Վերնախավ ձեւավորվել էր յոթ տարվա՝ հարեւան պետությունների դեմ մղվող երեք հաղթական պատերազմների ընթացքում. Դանիայի, Ավստրայի եւ, վերջինը, Ֆրանսիայի դեմ՝ 1870-71 թվականներին: Պատմաբաններն այս ժամանակաշրջանն անվանում են միավորման պատերազմներ, քանի որ դրանց շնորհիվ Պրուսիան ռազմական ուժ եւ հանրային աջակցություն ձեռք բերեց, որն անհրաժեշտ էր միավորման գործընթացում առաջնորդի դերն իրեն վերապահելու համար: Վերջապես ազգն իր ինքնությունը հաստատեց Ֆրանսիայի դեմ պատերազմում՝ Վերսալի պալատում տեղի ունեցած մի արարողության ժամանակ: Այսպիսով, պետությունը ծնվեց պատերազմի ընթացքում, երբ ժամանակաշրջանի վերնախավը ապրում-դաստիարակվում էր զինվորական հիերարխիայի արժեքներով:

Ռազմականացված հասարակությունն ու պատերազմի նկատմամբ դրական վերաբերմունքը մեծ ազդեցություն ունեցավ առօրյա կյանքի եւ քաղաքացիական ինստիտուտների՝ հասարակական միավորումների, դպրոցների ու համալսարանների վրա: Դրանք բոլորն էլ որդեգրեցին «ռազմատենչ մշակույթ»: Վետերանների կազմակերպություններն սկսեցին մեծ կարեւորություն ունենալ: Բանակի պաշտոնյաները գերագույն հարգանք էին վայելում եւ իրենց ազդեցությունն էին տարածում ամենատարբեր հասարակական հարաբերություններում: Պատանիների համար ռազմական կարիերիան դարձավ հնարավոր խոշորագույն ձեռքբերում: Շքերթները կամ այլ տիպի մարտական տոնակատարությունները համայնքային կյանքի կարեւորագույն տարրերից էին՝ նույնիսկ փոքր գյուղերում:



Պրուսական բանակի համազգեստով երեխաներ, 1900թ.

Իհարկե, ռազմական ուժերի գերիշխող դերն ազդեցություն ունեցավ նաեւ «մեծ» քաղաքականության վրա: Գերմանիայի միավորումը փոխեց քաղաքական պատկերը եւ հարաբերությունները՝ հարեւան երկրների հետ: Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված էին: Արտաքին հարաբերությունները վատթարացան մի տարվա ընթացքում, քանի որ բարձրաստիճան սպաները մեծ ազդեցություն ունեին դրանց վրա: Թշնամիներով շրջապատված լինելը պայմանավորում էր Գերմանիայի քաղաքականությունը, իսկ համապատասխան տրամադրությունները ներթափանցում էին նաեւ քաղաքացիների շրջանակներ: Ռազմական նոր տեխնոլոգիաների ձեռքբերումները, հատկապես՝ նավատորմային, հպարտությամբ նշվում էին թերթերում եւ հրապարակային իրադարձությունների ժամանակ:

Այս պայմանները ստեղծեցին մի մթնոլորտ, երբ նորաձեւ էր համարվում փոքր երեխաներին զինվորական եւ նոր, բայց արդեն շատ հայտնի ռազմանավատորմային համազգեստներով ներկայացնելը: Այսպիսի նկարները դարձել էին, ինչպես պատմաբաններն են մեծ մասամբ անվանում, «գերմանական հասարակության միլիտարիզացիայի» խորհրդանիշ: Գիտնականները դիտարկում են միլիտարիզացիան՝ որպես նախկին կամ ներկա հասարակություններում առկա ռազմական ինստիտուտներն այնքան ազդեցիկ էին, որ ամենաանմիջական ազդեցություն ունեին հասարակության վրա: Այսինքն, այս տերմինը չի բնորոշում հենց ազգի ռազմական քաղաքականությունը կամ զինումը, այլ ռազմական եւ քաղաքացիական ոլորտների կապը: 1927 թվականին գերմանացի պատմաբան Ֆրանց Կարլ Էնդրեսը պնդում էր, որ միլիտարիզացիան ոչ պատերազմական իրավիճակում գտնվող հասարակության մտածողության ձեւ է:

Այսպիսով, ինչ է ընկած երեխաներին զինվորական կամ ռազմանավատորմային համազգեստ հագցնելու գաղափարի ներքո: Գերմանիայում կար երկու շարժիչ ուժ, որոնք մասամբ փոխկապակցված էին: Հասարակությունում, որտեղ ռազմական խորհրդանիշներն այդքան մեծ կարեւորություն ունեին, դրանք դառնում էին համայնքին, խմբին պատկանելու նշան: Իրականում, գերմանական բանակն այնքան մեծ չէր, որքան կարծում են: Բնակչության համեմատությամբ այն ավելի փոքր էր, քան ֆրանսիականը: Բայց այն հասանելի էր հանրության համար: Երիտասարդ տղամարդիկ, որ վերադառնում էին պարտադիր զինվորական ծառայությունից, իրենց հետ բերում էին ռազմատենչ մտածողություն եւ արժեքներ: Ամեն տարի մոտ 60 000 մարդ վճարում էր մեծ գումարներ (ուսուցչի տարեկան եկամտի չափ), որպեսզի թույլտվություն ստանա եւս մեկ տարի պահեստազորում որպես լեյտենանտ ծառայելու: Նրանք լավ չէին պատրաստված եւ այնքան էլ մեծ արժեք չէին ներկայացնում բանակի համար: Սակայն, դրա փոխարեն դրսեւորում էին իրենց ձեռք բերած ռազմականացված վարքը քաղաքացիական հասարակության կարեւոր դիրքերում: Կարելի է ասել՝ ռազմատենչ մտածողությունը դարձավ հասարակության մեծ մասի ինքնորոշման կարեւոր տարր: Ի հավելումն, այն մարդիկ, ովքեր անմիջականորեն ներգրավված չէին այս գործընթացներում, ամեն կերպ ձգտում էին ցույց տալ՝ իբր աջակցում եւ ընդունում են ինքնության այս նոր մեխանիզմը:

Երեխաներին զինվորական համազգեստներով հանրությանը ներկայացնելը հաստատում էր երեխայի եւ, իհարկե, նրա ծնողների՝ որպես համայնքի մի մաս լինելու փաստը: Նրանք հանրությանը ներկայանում էին որպես նույնատիպ արժեքներ կրող կերպարներ, ովքեր ընդունում են միեւնույն հիերարխիան ու պատրաստ են պայքարել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեմ ճիշտ այնպես, ինչպես ազգի մյուս մասը: Պետք է թերեւս միայն ավելացնել, որ այս երեխաները չէին կարող անգամ ցույց տալ այդ երկրների տեղը քարտեզի վրա:

Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը 1914 թվականին ուներ տարաբնույթ պատճառներ, որոնցից շատերը կապված են նախապատերազմական Եվրոպայի միջպետական հարաբերությունների կառուցման մեխանիզմի հետ: Գերմանական վերոնկարագրյալ ռազմականացված վերնախավը մեծ ազդեցություն ձեռք բերեց արտաքին հարաբերություններում՝ սխալ հաշվարկներ անելով եւ, վերջապես, ավելի խորացնելով հարեւան երկրների հետ ընթացող հակամարտությունները: Բայց պատերազմ չցանկացողների սակավաթիվությունը եւս կարեւոր պայման էր այսպես կոչված «Հուլիսյան ճգնաժամի» համար, երբ այս կամ այն երկրին պատերազմ հայտարարելը հաջորդում էր մեկը մյուսին: Ռազմատենչ մտածողությունն այնքան էր կարծրացել հասարակության մեջ, որ պատերազմին դեմ դիրքորոշումները հավասարազոր էին թուլության կամ, անգամ, դավաճանության: Նույնիսկ ավանդաբար խաղաղասեր համարվող սոցիալ-դեմոկրատները տվեցին իրենց համաձայնությունն այդ ամենին, միլիոնավոր աշխատավորներ՝ եւս: Սակայն, ամենաոգեւորվածն ուսանողներն էին...

Երիտասարդները երբեք պատերազմ չէին տեսել, բայց մեծացել էին պատերազմի մասին մշտական հիշեցումներով ու Հյուսիսային Ֆրանսիայի ռազմաճակատում իրենց ազգի հաղթական ծնունդի տոնակատարություններով: Յուրաքանչյուր օր նրանց հիշեցնում էին բանակի կարեւորության մասին, փոքր տարիքում՝ նրանք հանրությանը ներկայանում էին զինվորական համազգեստով: Վերջապես, նրանք սեփական հնարավորությունն ունեին իրենց պատրաստակամությունն արտահայտելու եւ հասարակության հարգարժան անդամ դառնալու համար: Ուսանողական եղբայրություններում, որոնք մեծ կարեւորություն ունեին ուսանողների շրջանակում, նրանք գրեթե իդեալականացնում էին ռազմատենչ արժեքներն ու գաղափարախոսությունը: Այդ եղբայրություններում կյանքը կառուցված էր հստակ հիերարխիայով, տղամարդկայնություն քարոզող եւ դրանք գերագնահատող արժեքների հիման վրա:

Եղբայրությունների անդամների կարծիքով, անհրաժեշտ եւ միանգամայն բնական էր, որ մտավորականության վերնախավում եւս պետք է որդեգրվեին տվյալ ժամանակաշրջանում երկրում տիրող վերնախավի ռազմական մտածողությունը:

Ոսւանողական եղբայրությունները սերտ կապեր ունեին տեղական սպայակազմի հետ եւ հաճախ արտահայտում էին նրանց կամքն ու պատերազմի նկատմամբ պատրաստակամությունը՝ բանաստեղծությունների եւ երգերի միջոցով, հրապարակային միջացառումների ժամանակ: Գրեթե բոլոր անդամները պատերազմի բռնկման դեպքում բանակին զորագրվելու կամավորների առաջին ալիքն էին: Պարզապես անհնար էր, որ ուսանողն այդպես չվարվեր, ոչ միայն տարիներ շարունակ այսպես դաստիարակվելու, այլ նաեւ խմբային գաղափարախոսության պատճառով, որը հիմնված էր հնազանդության եւ անհատականության անտեսման վրա:

Եղբայրությունների նմանատիպ վարքը միայն մեկ օրինակն է: Գերմանիայի ռազմականացումը ստացավ ուժեղ իքնակառավարման դիմանիկա ու դարձավ անվերահսկելի: Սա այլեւս այն վերաբերմունքը չէր, որ ունեին վետերանների միավորումները պատերազմի նկատմամբ: Վետերանները վերհիշում էին իրենց հաղթանակը եւ փորձում պահպանել հասարակության ռազմատենչությունը, որպեսզի կարողանան օգուտ քաղել իրենց նվաճումներից: Այս փառահեղ անցյալը վերհիշվում էր նորից ու նորից՝ վետերանների մեծ համբավի ավելի ու ավելի ուռճացմանը նպաստելով: Այսպիսով, բնական էր, որ 1914 թվականին երիտասարդներն այրվում էին սեփական փառահեղ ձեռքբերումներն ունենալու՝ ընձեռված հնարավորությունից: Նրանք կարծում էին, որ սա լավագույն եւ, գուցե, միակ հնարավորությունն է իրենց ակտիվ քաղաքացիությունն ի ցույց դնելու համար: Նրանք ցանկանում էին իրենց տատիկների ու պապիկների հերոսական անցյալը դարձնել իրենց ներկան:



Բացիկ, 1900 թ.

Ահա թե որտեղ է թաքնված ռազմականացված հասարակություններում առկա հիմնական վտանգը: Տվյալ հասարակությունները կորցնում են օբյեկտիվությունը հակամարտության իրավիճակները գնահատելու, միաժամանակ կորցնելով նաեւ հետաքրքրությունը՝ դրանց խաղաղ կարգավորման նկատմամբ: Պատերազմին պատրաստ լինելն, իրականում ցանկություն էր իրականություն դարձնել տարիների ակնկալիքները: Պաշտպանունակ եւ միլիտարիզացված հասարակությունների միջեւ հսկայական տարբերություն կա:

Չնայած, հարկ կա, որպեսզի կառավարությունը չմոռանա պաշտպանության մասին եւ պատրաստի իր քաղաքացիներին հարեւան երկրների հետ հանարավոր պատերազմի համար, սակայն հասարակության ռազմականացումը շատ ավելի հեռուն է գնում: Այն իդեալականացնում եւ փառաբանում է վատթարագույն տարբերակը՝ բացառելով այլընտրանքային ցանկացած տարբերակ ու ներկայացնելով այն՝ որպես հասարակության ճակատագիրը որոշող հիմնարար տարր:

Պաշտպանունակությունն ու միլիտարիզացիան տարանջատող գիծն, իհարկե, հազիվ նշմարելի է: Այդ սահմանն անցնելու նշաններից կարող է լինել պատերազմի գաղափարի տրիվիալիզացումն ու երեխաների ներգրավումը ռազմիկի կերպարի մեջ:

Գուցե, միանգամայն նորմալ է, որ հասարակութունը ստեղծում-զարգացնում է պատկանելության կոդեր եւ մեխանիզմներ, վերնախավային կատեգորիաներ եւ իդեալներ: Գուցե սա անհրաժեշտ է համայնքի ինքնորոշման համար, հաջողությունների ձեռքբերման համար: 1900-ականների Գերմանիայում այս կողմորոշումը հստակ էր եւ ամենայն ճշգրտությամբ կրկնօրինակում էր իշխող ռազմականացված վերնախավի «անսխալական» իդեալները: Եւ, չնայած այն ներկայացվում էր ազգային մշակույթի միջոցով, լավ կազմակերպված, հաճելի ու զվարթ հրապարակային միջոցառումների ժամանակ կամ ուսանողական եղբայրությունների ծանոթ միջավայրում, այն միայն մի վերջնուղի ունեցավ. մահը:

Քանի որ ռազմական խորհրդանիշներն ու ռազմականացված վարքագծերը 40 տարի է ինչ մուտք էին գործել քաղաքացիական ոլորտ, հասարակությունը կարծես թե մոռացել էր պատերազմի հիմնական հետեւանքները. այն կարեւորագույն փաստը, որ պատերազմի ժամանակ մարդկանց սպանում են: 1914 թվականի օգոստոսին գերմանական երիտասարդությունը նորից համազգեստ հագավ: Այն համազգեստները, որոնցում նրանք շատ «լավ» տեսք ունեին ընտանեկան լուսանկարներում: Բայց այս անգամ հագածն ավելի մեծ չափի էր ու այդ համազգեստների մեջ նրանք միլիոններով մորթվում էին Ռուսաստանի, Բելգիայի ու հյուսիսային Ֆրանսիայի ռազմաճակատներում:

Իհարկե, պատմությունը չի կրկնվում: Գրեթե անհնար է համեմատել 1900-ականների Գերմանիայի տնտեսական, քաղաքական ու սոցիալական պայմանները՝ Հայաստանի այսօրվա իրավիճակի հետ: Սակայն պատմական հեռանկարն ի զորու է բացահայտել հասարակություններում առկա նույն կերպ գործող որոշ մեխանիզմներ, եւ արդյունքում, հնարավոր է, նշել որոշ ռիսկեր ու վտանգներ:

Ուլիխ Կլայն

четверг, 17 мая 2012 г.

CHILDREN IN UNIFORMS




The article Children in Uniforms by Ullrich Klein, Peace Dialogue's intern from Germany, is an attepmpt to open a free discussion on the symbolism of images of little kids in the uniforms of the army. As a historian, the author tries to analyse the social background and vivid trends in the political and social atmosphere producing such pictures, as well as possible outcomes of such tendencies.
I am speechless. This is not only because of the breathtaking beauty of the Armenian landscape surrounding Vanadzor but also because of the fact that I don’t speak any Armenian or Russian. In fact, most people I met here have tried very hard to communicate with me. Nevertheless, my experiences of this country are condemned to be mostly visual and nonverbal.

Ullrich Klein is from Germany. He came to Vanadzor, Armenia in Apirl of 2012 for his three-month internship at Peace Dialogue NGO. He studied Modern European History, Philosophy and Political Science in Rostock, Germany. He received his Master’s Degree in 2011.

Before I write about my perception of one thing I noticed in Armenia, it is necessary to point out that being a foreigner does not make my perspective more neutral or objective, although it does lend some useful distance. Everyone speaking or writing about political and social issues carries his own values and historical background, communicated within his society. The challenge is to compare them and open them up for a free discussion. That is what this article tries to do.
Among the many impressions I had here during my first weeks, one thing got my attention as a historian. On a public event in the main square on the 27th of April during the parliamentary election campaign, there was a kind of small parade through the crowd, [Editor’s note: dedicated to the visit of RA president Serzh Sargsyan to Vanadzor]. I only saw their flags when they marched on to the square. The next day someone showed me the pictures of the parade and I was surprised to see kids in military uniforms, marching together with the adults like miniature soldiers. Later, I saw a picture of the Victory Day parade in Vanadzor in 2010, which was perhaps even more impressive and shows three young kids in uniform, saluting.
I only saw their flags when they marched on to the square
These kids remind me of similar pictures of German kids around 1900. At public events or even in family photos, it was usual to present little kids in the uniforms of the army or the navy. Such pictures have become a kind of symbol for that time and, in fact, they are very useful in characterizing some important trends in the political and social atmosphere. This text asks, what social background produces such pictures and what was (or might be) the possible outcome of such tendencies. Although this should not be a history lesson on German politics a hundred years ago, the best way to make my thoughts about these photos understandable is to explain the context in which the German photos developed.
The Victory Day parade in Vanadzor
The Victory Day parade in Vanadzor, May 9, 2010
In 1900, Germany was a rather young nation state, formed out of around thirty smaller states. The biggest of these smaller states was Prussia, which was the leader in this process. Thus, the Prussian elites controlled the political affairs of the new state, including the Prussian King, who was coroneted German Emperor. These elites developed during three victorious wars against their neighbors over the course of seven years: one against Denmark, one against Austria, and the final one against France in 1870/71. Historians call these the wars of unification because, through them, Prussia gained the military power and the public support necessary for its leading role in the unification process. The nation was finally founded in a ceremony held during the war against France in the palace of Versailles. So the state was born in a war and its elites were socialized trough military hierarchies and careers.
This military socialization and positive attitude towards war had a great impact on the daily life and civil institutions—like public associations or schools and universities—adopted the military culture. Veteran organizations became very important. Officers of the army enjoyed a great esteem and gained high influence in many public affairs. A career in the military became one of the biggest possible achievements in a young man’s life. Parades or other types of military celebrations were important elements of community life, even in small villages.
At public events or even in family photos, it was usual to present little kids in the uniforms of the army or the navy
Children in Prussian army-uniforms around 1900
Of course, this superior role of the military of course also affected the large-scale politics. The unification of Germany had changed the political landscape and Germany’s relations with its neighbors—like France and Russia— were strained. Because the highest officers had great influence on foreign affairs, these relations deteriorated over the year. The feeling of being surrounded by enemies defined German politics and was also impressed on the citizens. New achievements in military technology, especially of navy, were celebrated in the newspapers and at public events.

These were the conditions that produced the atmosphere, in which it became a fashion to dress little kids in military uniform—both of the army and of the, new but very popular, navy. Such pictures have become a symbol for what historians mostly call “German militarism.”Scholars identify militarism in a past or a present society when military institutions and socializations are so powerful that they have a distinct influence on the character of civil society. So this terminology does not describe the military policy or the arming of a nation itself, but the relationship between the military and the civil sphere. The German Historian Franz Carl Endres claimed in 1927 that militarism is a “state of mind of the non-military”.

So what state of mind lies behind the idea to dress kids in uniforms of army or navy? For Germany, we can say that there were two motivations, which are partly connected. In a society where military symbols are this important, they become a sign of community-membership. In fact, the German army was not that big, one might expect. In relation to population, it was smaller than the French army. But it was omnipresent in public. Young men who came back from their compulsory military service brought militaristic thinking and values with them. Every year there were about 60.000 people, who paid a lot of money, about the annual income of a schoolteacher, to be allowed to serve an additional year in order to become a lieutenant in the reserve. They were not well trained, and for the army structure hardly relevant. But they carried their new military behavior into key-positions of the civil society. So, finally, one can say that the military state of mind became a big element in the self-definition of a majority of society. In addition these people, who were not directly involved, wanted to show that they accepted and supported this architecture of identity. Dressing kids in uniforms demonstrated that- this child (and, of course, also the parents) is part of community, he carries the same values, accepts the same hierarchy and is as ready as the rest of the nation, to fight against France or Russia. One has to keep in mind these some of the children weren’t even able to locate these countries on a map.
The outbreak of the First World War in 1914 had various reasons and many of them can be found in the architecture of the interstate relations of pre-war Europe. The German military elite gained major influence in the foreign affairs, miscalculating and finally escalating the ongoing conflicts with neighboring countries. But one important condition for the seemingly unstoppable dynamic of the so called “July – Crisis,” where one declaration of war followed another, was the lack of voices against war. Militaristic thinking was so cemented in society, that positions opposing to war were equated with weakness or treason. Even the social democrats, which were traditionally the pacifist voice, gave their agreement. And with them came millions of workers. But the most enthusiastic group were the university students. These young men had never experienced war but grew up with the constant remembrance and celebration of the victorious birth of their nation on the battlefields of Northern France. They saw the importance of the military every day in their young lives and were dressed uniforms when they were little children. In the end they developed their own ways to express their participation and to become an accepted member of the community. In fraternities, which had great importance in university life, they idealized militaristic values and structured their life within strong hierarchies and rituals of masculinity. From the perspective of the members, it was necessary and only natural that the traditional elite status of the intelligence had to go hand-in-hand with the elite thinking of the time, which was militaristic. These clubs had close connections to local army officers and often expressed their will and readiness for war in poems and songs during public events. Nearly all members of such fraternities were among the first waves of volunteers to enlist in army upon the outbreak of the war. It was hardly possible for a student not to follow this direction, not only because he had been socialized this way for years, but also because of the group ideology, which was focused on obedience and anti-individualism.
German postcard of around 1900 The Victory Day parade in Vanadzor
German postcard of around 1900
This behavior of fraternities is only one example where German militarism got a strong self-dynamic and became uncontrollable. The veteran-associations had established a different attitude towards war. They remembered their victory and tried to protect a military society structure in which they could benefit from their achievements. This glorious past was communicated over and over again and was connected with high reputation. Thus, it was only natural that the young men in 1914 took the opportunity to create their own glorious achievements. They had learned that this would be the best and perhaps the only chance to demonstrate their active citizenship. They wanted the heroic past of their grandparents to be their present.
Here lies the major danger of militaristic societies. They lose their objectivity in estimating conflict situations and their interest in solving them with peaceful solutions. The “readiness” for war was in fact “willingness”, a deep wish to fulfill the expectations which had built up over the years. There is a big difference between a defensible society and a militaristic society. Although there is a connection between a political situation in which the government has to face the possibility of war with its neighbors and the preparation of the citizens for such case, militarism is going much further. It idealizes and glorifies this worst case as if there is no alternative and if it is a fundamental element in the destiny of a community. The line between defensibility and militarism is, of course, very thin. One sign that it is transgressed might be the trivialization of war due to the integration of children in the framework of a warrior-identity. It is perhaps something absolutely normal that a society develops codes and mechanisms of belonging, that it creates categories of elite and ideals for achievements in life. And this is perhaps a necessary orientation for life in a community. In Germany of 1900, this orientation was clear and omnipresent and showed unmistakable elite-ideals. But, although it was presented in a kind of folk-culture— in enjoyable public events or in the familiar atmosphere of student fraternities, it had finally an obvious direction: death.

Because military symbols and behaviors had gained entrance in the daily life of the civil sphere for 40 years, the society seemingly forgot about the most important consequence of war: the fact that people get killed. In August 1914, the German youth enthusiastically put on these uniforms again, in which they had looked so “cute” on the family photos. But this time they put them on in adult size and were slaughtered in the millions on the battlefields of Russia, Belgium and northern France.
Of course, history is not repeating. And it is hardly possible to compare the economic, political, and social conditions of Germany in 1900 with the situation in Armenia today. But a historical perspective is able to identify some mechanisms in human societies which might work in the same way today and were one can point out some risks and dangers.

By Ullrich Klein

суббота, 28 апреля 2012 г.

«ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ԿԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՒ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ...» (Տեսանյութ)

Ապրիլի 27-ին, ՀՀ Աժ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Վանաձոր էր ժամանել ՀՀ նախագահ, «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նրա այցի կապակցությամբ կազմակերպված ընտրողների հետ հանդիպման ընթացքում «Թեղուտի» պաշտպանության վանաձորյան ակտիվիստների խումբը նախաձեռնեց «Փրկե՛նք Թեղուտը» խորագրով քաղաքացիական ակցիա: Ակցիայի նպատակն էր թե՛ նախագահի, եւ թե՛ ապագա ընտրողների ուշադրությունը հրավիրել «Թեղուտի» հանքավայրի անօրինական շահագործման շուրջ ծագած բնապահպանական եւ իրավական խնդիրների վրա եւ պահանջել ՀՀ իշխանություններից դրանց շուտափույթ լուծում:

«Այսօր մենք կերտում ենք մեր եւ մեր երեխաների ապագան»,- ողջունելով վանաձորցիներին` ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսելով Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին` նա նշեց, որ միասին ենք կառուցելու ավելի լավ Հայաստան. «Երբ մենք ասում ենք ավելի լավ Հայաստան, մենք նկատի ունենք լույսի եւ արդար վաստակի հայրենիքը»: Սակայն նախագահի կուսակիցները «լույսի եւ արդար վաստակի» սեփական ընկալումով դիմավորեցին ակտիվիստներին:
Եւ չնայած Սարգսյանի այն կոչին, համաձայն որի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր համայնքի ակտիվությունից է կախված , թե ինչպես է զարգանալու ՀՀ-ն հետագա հինգ տարիների ընթացքում, վանաձորցի երիտասարդների ակտիվությունը ամենեւին էլ չհետաքրքրեց ՀՀԿ-ականներին:

Իսկ թե ինչ տեղի ունեցավ Վանաձոր քաղաքի Հայկի հրապարակում «իր համախոհների» հետ հանդիպման եկած ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ, դիտեք տեսանյութում:

Տեսանյութ՝ © 2012, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, «Հանուն Թեղուտի» ակցիա, Վանաձոր, 27.04.2012

Այսպես են վարվում ներկայիս ՀՀ իշխանական կառույցներում մեղմ ասած մեծամասնություն կազմող եւ ապագայում էլ՝ ամենաբարձր պաշտոնների ձգտող կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ակտիվիստների հետ: Ակտիվիստների հետ վեճի բռնված Լոռու մարզպետի օգնականը, ով իր մի քանի «համախոհների» հետ ակտիվիստներից պահանջում էր արագ հավաքվել եւ լքել Հայքի հրապարակը, հայտարարեց, որ մենք ապրում են ազատ ու կայացած ժողովրդավարական երկրում, սակայն ակտիվիստներն այդ պահին իրավունք չունեին նախագահի մոտ արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումը՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ. դա պետք է անել մեկ ուրիշ տեղ եւ մեկ այլ պայմաններում, բայց ոչ մի դեպքում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ: Փաստորեն, Վանաձոր քաղաքում ապրիլի 27-ին ժողովրդավարությունն իր լիազորությունները, գուցե՝ ժամանակավորապես, վայր էր դրել:

ՔԱՂՎԱԾՔ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ.

Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ:Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 18.Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։

Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:

ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Հոդված 2. Հավաքի հասկացությունը
2. Հավաքը հանրային է, եթե դրան կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։

Հոդված 6. Հավաքներին մասնակցելու իրավունքը
2. Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մաuնակցել որեւէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որեւէ հավաքի։

Նաեւ, օրենքի տրամաբանությունից բխում է, որ ինքնաբուխ հավաքը ցրել կարող է միայն ոստիկանությունը.

Հոդված 33. Հավաքը դադարեցնելը
1. Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

2. Ոստիկանությունը հավաքը դադարեցնելու պահանջով դիմում է հավաքի ղեկավարին, որը պարտավոր է այդ մասին անմիջապեu տեղեկացնել հավաքի մաuնակիցներին։

3. Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջում է դադարեցնել հավաքը` սահմանելով ողջամիտ ժամկետ։ 

Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորության մասին։

4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված հավաքի դադարեցման կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ հավաքի անցկացման վայրում uկuվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների իրականացում։

Հոդված 34. Հավաքը ցրելը
1. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը։

Այստեղից՝ peacedialogue.am
Կարդալ նաեւ http://shuxur.blogspot.com

«ԿԱՆԱՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՈՒ. ԸՆՏՐԱՇՈՒԿԱ»

- Մենք էլ գիտեինք՝ թե իսկական են փողերը, - հիասթափությունը չթաքցնելով՝ մի խումբ վանաձորցի երիտասարդներ, այնուամենայնիվ, հաճույքով եւ անկեղծ եռանդով համալրել էին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ակտիվիստների շարքերը եւ դարձել «Կանաչ ընտրություններն ու դու. Ընտրաշուկա» խորագիրը կրող ֆլեշմոբի ամենաակտիվ մասնակիցը: Ապրիլի 27-ին կայացած այս նախաձեռնության նպատակն էր՝ նպաստել Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների արդար իրականացմանը:


Կազմակերպիչները, նախապես ընտրելով Վանաձորի մարդաշատ փողոցներից մեկը, ձեւանալով «սովորական անցորդ», հանկարծ սկսեցին այս եւ այն կողմ վազել՝ իրենց քվեի դիմաց ընտրակաշառք առաջարկող ֆլեշմոբի մյուս մասնակիցների ոււղղությամբ: Ձայների դիմաց առաջարկվող «գումարները» հետզհետե աճում էին, եւ ֆլեշմոբի մասնակիցներն ինքնամոռաց վազում էին դեպի ավելի մեծ «կաշառք» առաջարկողները: «5000… 10000… 20000..,» - բացականչում էին «թեկնածուների» դերն ստանձնածները եւ «ամբոխին» բաժանում բեմական թղթադրամներ:

«Չե՛մ վաճառվում», «Ձայնդ մի՛ վաճառիր» եւ «Հանուն արդար ընտրությունների» կոչերով «թղթադրամներն» այնուհետեւ բաժանվեցին փողոցում զարմացած անցորդներին:
- Երեւի ավելի լավ կլիներ «գռաժդանսկիների» համար բաժանեիք: Ես ամեն դեպքում չեմ վերցնում,- ժպտալով ասաց կատարվողին ուշի-ուշով հետեւող ոստիկանը, երբ մասնակիցներից մեկը դեպի նրան պարզեց ձեռքին մնացած վերջին «20000» դրամանոցը: Իսկ ոմանք էլ, մի պահ կանգնում, անվստահությամբ նայում էին երիտասարդներին եւ շարունակում ճանապարհը՝ փնթփնթալով, թե փաստորեն մարդիկ իրենք են ընդունում, որ «փող բաժանելը» նախընտրական շրջանում լրիվ նորմալ է: 


Է. Խաչատրյան

четверг, 26 апреля 2012 г.

Նախաֆլեշմոբային ակցիա

Վաղը «Խաղաղության երկխոսության» կողմից կկազմակերպվի ֆլեշ-մոբ՝ Վանաձորում: Այն կրում է «Կանաչ ընտրություններն ու ԴՈՒ» խորագիրը: Ինչեւէ, ֆլեշ-մոբի մասին մանրամասներ նախապես չեն հայտնում, իսկ այսօր, ժամը 2-ի սահմաններում, Վանաձորի կենտրոնական փողոցներում նախաֆլեշմոբային տրամադրություն էր: «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կամավորները կազմակերպել էին նախաֆլեշմոբյան ակցիա՝ հանուն արդար ընտրությունների: Նրանք  «Ասա «Ո՛Չ» գնված ընտրություններին» վերտառությամբ պաստառներ փակցրեցին ամենատեսանելի մասերում:

Ֆոտոշարք ակցիայից.